Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

[ԱՀ առողջապահության նախարարություն]
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևաքնով առաջացած հրատապ խնդիրների
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևաքնով առաջացած հրատապ խնդիրների մասին բնակիչները կարող են տեղեկացնել ԱՀ կառավարությունում գործող Օպերատիվ շտաբին շուրջօրյա թեժ գծի միջոցով ՝ զանգահարելով 119 կարճ համարին:

ՀՀ-ից ու արտերկրից հնարավոր է զանգահարել +374 47 119 119 հեռախոսահամարով:

ԶԼՄ ներկայացուցիչներն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարող են հարցում ուղարկել Օպերատիվ շտաբին՝ nkrinfocenter@gmail.com էլ. հասցեով:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
РУС⬇️ENG Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից
РУС⬇️ENG⬇️

❗️Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

[ԱՀ առողջապահության նախարարություն]

***
Из-за блокирования Азербайджаном единственной дороги, связывающей Арцах с Арменией, в медицинских учреждениях, подведомственных Министерству здравоохранения Республики Арцах, плановые операции все еще приостановлены.
В медобъединении «Аревик» 12 детей находятся в отделениях реанимации и для новорожденных.
12 пациентов Республиканского медицинского центра находятся в отделении реанимации, 5 из которых – в крайне тяжелом состоянии. Врачи делают все возможное для стабилизации состояния больных.
Министерство здравоохранения Республики Арцах принимает все возможные меры для преодоления сложившейся из-за блокады ситуации на должном уровне.

[Министерство здравоохранения Республики Арцах]
На основании опубликованного вчера Информационным центром Арцаха заявления
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
На основании опубликованного вчера Информационным центром Арцаха заявления о проведении международной экологической экспертизы, связанной с деятельностью компании «Base Metals», принято постановление Правительства Республики Арцах, которое представлено ниже:…
A decision by the Government of the Republic of Artsakh was taken based on the statement published by the information center about conducting international ecological expert examination on the operations of "Base Metals" company. The decision can be found below.

THE DECISION OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARTSAKH ON THE STATEMENT ABOUT THE OPERATIONS OF "BASE METALS" CJSC

❗️STATEMENT

The Government of the Republic of Artsakh, once again re-confirms that mining industry in Artsakh operates in line with the highest international standards, to which conform also the regulations prescribed by the relevant legislation. Nevertheless, taking into consideration the unhealthy environment created by the "eco-activists" of the neighboring country and their attempt to mislead the international community, it has been decided to invite international organizations to carry out an ecological expert examination around the operations of "Base Metals" company.

The Government, together with the management of the company has expressed readiness to temporarily halt the exploitation of the mine.

The Government of the Republic of Artsakh has approached the UN respective structures and other specialized international organizations to organize the expert examination in the shortest period of time.

The Government of the Republic of Artsakh has always been in favor of maintaining best international standards in the mining sector and believes that international ecological standards shall apply for mining companies in the entire region.
Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված Բեյզ Մեթըլս
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում…
На основании опубликованного вчера Информационным центром Арцаха заявления о проведении международной экологической экспертизы, связанной с деятельностью компании «Base Metals», принято постановление Правительства Республики Арцах, которое представлено ниже:

ПОСТАНОВЛЕНИЕ ПРАВИТЕЛЬСТВА РЕСПУБЛИКИ АРЦАХ О ЗАЯВЛЕНИИ В СВЯЗИ С ДЕЯТЕЛЬНОСТЬЮ ЗАО «BASE METALS»

❗️ЗАЯВЛЕНИЕ

Правительство Республики Арцах еще раз подтверждает, что горнодобывающая промышленность в Арцахе осуществляется в соответствии с самыми высокими международными стандартами, в соответствие с которыми приведены также установленные законодательством отрасли нормативы. Однако, учитывая созданную «эко-активистами» соседней страны нездоровую атмосферу и попытки ввести в заблуждение международное сообщество, принято решение обратиться в международные организации, чтобы провести международную экологическую экспертизу, связанную с деятельностью компании «Base Metals».
Правительство вместе с руководством компании также выражает готовность временно приостановить эксплуатацию рудника.
Правительство Республики Арцах обратилось в соответствующие структуры ООН и в другие международные профессиональные организации, чтобы организовать проведение экспертизы в сжатые сроки.
Правительство Республики Арцах всегда выступало за поддержание лучших мировых стандартов в сфере добычи полезных ископаемых и убеждено, что международные экологические стандарты должны быть применимы к горнодобывающим компаниям всего региона․
Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված Բեյզ Մեթըլս
Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում է ստորև.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար:
Հիմք ընդունելով Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի
❗️Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:

Որոշմանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=29467
Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար:

[Արցախի Հանրապետության կառավարություն]

506637

Каналов

2365983

Сообщений